Բարի գալուստ՝ Հյուրատուն "Էրիկ"
Եթե հոգնել եք ամենօրյա ծանրաբեռնված աշխատանքից, ուզում եք հանգստանալ ՝ փնտրում եք անդորր, խաղաղություն, հոգու հանգիստ, ապա այցելեք Դիլիջանի գողտրիկ բնության գրկում ծվարած Հյուրատուն "Էրիկ":
Հյուրատունը գործում է 2008 թվականից, շենքը երեք հարկանի է, ունի 12 երկտեղանոց սենյակ, որոնք գտնվում են երկրորդ և երրորդ հարկերում, երկրորդ հարկում է գտնվում նաև խոհանոցը՝ ճաշասրահը : Շենքի առաջին հարկում Է գտնվում ինտերնետ ակումբը և խանութը, իսկ ներքնահարկում գտնվում է ավտոտնակը 8 կայանատեղով: Հյուրանոցի պատշգամբներից բացվում է հմայիչ և դեպի իրեն ձգող մի տեսարան՝ այնտեղից դեպի իրենց են կանչում դիլիջանյան սլացիկ և նրբագեղ եղևնիները:
Այստեղ իրականացվում են տարբեր ծառայություններ՝
Հյուրատուն "Էրիկ" - ուր կարող եք կազմակերպել Ձեր ընտանեկան հանգիստը.
Խանութ - որտեղ գործում է նաև ապառիկ վաճառք.
Ինտերնետ ակումբ - որը հնարավորություն է տալիս հաղորդակցվել աշխարհի հետ.



